Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում համայնքապետարանի աշխատակազմը հորդորում է քաղաքացիներին օգտվել համայնքապետարանի առցանց ծառայություններից։
Սույնով ցանկանում ենք իրազեկել համայնքապետարանում ներդրված և գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ` cmis.vanadzor.am) միջոցով աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու և քաղացիներին ծառայություններ մատուցելու լայն հնարավորությունների մասին։
Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորությունների շնորհիվ, օգտվել ծառայություններից, չներկայանալով համայնքապետարան.
Քաղաքացիները կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝
- Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին`
http://cmis.vanadzor.am/Pages/Home/default.aspx
- Ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին`
https://vanadzor.am/avaganu-voroshumner/ ,
- համայնքի ղեկավարի որոշումներ
թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ:
- Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ cityvanadzor@gmail.com, info@vanadzor.am, lori.vanadzor@mta.gov.am, http://cmis.vanadzor.am/Pages/Misc/SupportCmis/:
- Հետևել ներկայացված
- Ստանալ գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների պատասխանները (էլ․ ստորագրությամբ)։
- Ստանալ տարատեսակ տեղեկանքներ (էլ․ ստորագրությամբ):
- Մասնակցել հանրային քննարկումներին:
- Տեղեկանալ գույքային հարկերի, վարձակալական վճարների մասով գոյացած պարտավորություններին:Տեղեկանալ համայնքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգերին և ծառայություններից օգտվելու պայմաններին
Վանաձորի համայնքապետարան