Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

2014թ.Վանաձոր քաղաքի «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումներ

. Լուրեր

Ս/թ մայիսի 18-ից 28-ը Վանաձորի քաղաքային մարզադաշտում անց է կացվել «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումներ թաղապետարանների և համատիրությունների թիմերի միջև: Մրցումներին մասնակցել են թաղապետարանների և համատիրությունների 2001-2002թթ ծնված պատանիների հավաքական բակային թիմեր` թվով 9, որոնք վիճականահանությամբ բաժանվել են 2 ենթախմբի և մրցել շրջանաձև սկզբունքով: Յուրաքանչյուր ենթախմբի առաջին, երկրորդ տեղ գրաված թիմերը դուրս են եկել ¼ եզրափակիչ, պարտվողը հետագա պայքարից դուրս մնալու սկզբունքով:
Եզրափակիչում հանդիպել են « ԲՈՒՐԱՍՏԱՆ « և « ԲԱԶՈՒՄ-1», թիմերը, որտեղ համառ պայքարում հաղթել է «ԲԱԶՈՒՄ-1» թիմը: 3-րդ և 4-րդ տեղերի համար հանդիպել են «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ» և «ՏԱՎՐՈՍ» թիմերը, որտեղ հաղթող է ճանաչվելը « ՏԱՎՐՈՍ « թիմը և գրավել 3-րդ տեղը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
լավագույն դարպասապահ Հովհաննես Ստեփանյան /»Բազում-1 «թիմ/
լավագույն պաշտպան Անդրանիկ Ներսիսյան /»Ուսանողական» թիմ/
լավագույն կիսապաշտպան Էրիկ Դռնապետյան /»Ջուխտ Ախպուր» թիմ /
լավագույն հարձակվող Արեն Սաղումյան /»Բուրաստան» թիմ/
լավագույն ռմբարկու Գագիկ Ռամազյան /»Տավրոս» թիմ/
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին և ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին:

10385179_1483249368558794_1538402570_n 10385179_1483249371892127_1193026114_n 10396455_1483249385225459_1051303638_n 10416938_1483249375225460_861110572_n 10416938_1483249381892126_1067267510_n 10419923_1483249378558793_676476985_n

Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր