- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Հունիսի 2-ին Վանաձորում փողային նվագախմբերի տոնական շքերթ էր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Վանաձորի քաղաքապետարանը 2013թ.հունիսի 2-ին Վանաձորում կազմակերպել էին փողային նվագախմբերի հանրապետական շքերթ-փառատոն՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Փառատոնին մասնակցում էին հանրապետության տարբեր քաղաքներից ժամանած թվով 13 փողային նվագախմբեր: Տոնական շքերթը կայացավ Հայքի հրապարակում ՝ հանդիսատեսների հոծ բազմության ուղեկցությամբ: Շքերթից հետո փողային նվագախմբերը հանդես եկան համարգներով քաղաքի զբոսայգիներում և հրապարակներում, վանաձորցիների հանգստյան օրը լցնելով փողային նվագախմբերի հաճելի ու ոգևորիչ երաժշտությամբ: Վանաձորի քաղաքապետը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և ոստիկանության աշխատակիցներին նման միջոցառումը լավագույնս կազմակերպելու և երթևեկության անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար: