Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

. Լուրեր

Սիրելի՛ փոքրիկներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս պայծառ և հրաշալի տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Ամռան առաջին օրը նշանավորվում է այս բարի տոնի շնորհիվ: Երեխաների պաշտպանության միջազգային օրը և՛ տոն է, և՛ հիշեցում հասարակության, պետության պատասխանատվության մասին: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի: Մենք պարտավոր ենք պաշտպանել երեխաներին, ընձեռել նրանց առավելագույն հնարավորություններ զարգացման և լավագույն դաստիրակության համար: Այս ամենը բոլորիս՝ պետության, տեղական իշխանությունների, հասարակության և ընտանիքի առաջնային խնդիրներից է:

Մենք ջանք ու եռանդ չենք խնայում երեխաների անհոգ և ուրախ մանկությունն ապահովելու գործում: Երեխաների կրթության ու դաստիարակության հարցերը մշտապես գտնվում եմ մեր ուշադրության կենտրոնում:

Վանաձորի համայնքապետարանը այս լուսավոր տոնի կապակցությամբ քաղաքի զբոսայգիներում, պուրակներում և մշակութային օջախներում մեր մանուկների համար կազմակերպում է տարբեր հետաքրքիր միջոցառումներ` փորձելով այս օրը վերածել իսկական տոնի:

Սիրելի երեխանե’ր, ևս մեկ անգամ ի սրտե շնորհավորելով ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, ցանկանում եմ անհոգ ու հեքիաթային մանկություն, խաղաղ ու անվրդով կյանք:

Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր