- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Հունիսի 1-ը Վանաձորում նշվեց մեծ շուքով

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Վանաձորի այգիներում, պուրակներում և մշակութային օջախներում կազմակերպվեցին բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ` մասնակցությամբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կատարողական խմբերի ու անհատ կատարողների:

Տոնական միջոցառումը, սակայն, կայացավ հունիսի 1-ին՝ Հայքի հրապարակում: Մինչ Հայքի հրապարակում կազդարարվեր տոնական միջոցառման բացումը, համայնքի բոլոր այգիներում հնչում էր ուրախ երգ ու պար, փոքրիկներին իրենց ողջույններն էին բերել հեքիաթների հերոսները, իսկ ահա Հայքի հրապարակում կազմակերպված էր համերգային մասը, որը պարբերաբար ընդմիջվեց խաղ-վիկտորինաներով, որը էլ ավելի բարձրացրեց հավաքված փոքրիկների տրամադրությունը: Մինչ բեմի վրա փոքրիկներն էին, հրապարակում ցացդրության էր դրվել Վանաձորի մշակութային օջախների ու մանկապարտեզների սաների ձեռքի աշխատանքները: <Ուրախ արագիլ> կենտրոնի ծաղրածուներն ու մուլտհերոսները ժամեր շարունակ գտնվելով Հայքի հրապարակում, անվճար լուսանկարվեցին փոքրիկների հետ: Տոնական միջոցառումն ավարտվեց ուշ երեկոյան՝ գեղեցիկ ու անմոռանալի օր պարգևելով վանաձորցիներին ու Վանաձոր այցելած հյուրերին: Շնորհավո՛ր տոնդ, փոքրիկ…