Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հրազենային վնասվածք ստացած եւ մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի ընտանիքին բնակարան հատկացվեց

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետարանը բնակարան է հատկացրել Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 6-ին հրազենային վնասվածք ստացած եւ մահացած Սիփան Մովսիսյանի ընտանիքին Վանաձորի քաղաքապետարանը բնակարան է հատկացրել, այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը. «Վանաձորի քաղաքապետն ու Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը երբ այցելել էին կուրսանտի հոգեհանգստին, տեսնելով բնակարանային պայմանները, առաջարկել էին բնակարան հատկացնել սպանված տղայի ընտանիքին (ընտանիքն ապրում է փոքրիկ վագոն-տնակում-խմբ):
Քանի որ բնակարան հատկացնելու համար պետք է գրավոր դիմում-խնդրանք, ընտանիքի անդամներին առաջարկվել է գրավոր դիմում ներկայացնել, նրանք ներկայացրել են: Հարցը երեկ դրվել է ավագանու քննարկմանը եւ Վանաձորի համայնքի ավագանու անդամների միաձայն որոշմամբ Մովսիսյանների ընտանիքին հատկացվել է մեկ սենյականոց բնակարան»,-նշեց Էդիկ Հովսեփյանը, հավելելով. «Քաղաքապետն էլ, մարզպետն էլ ու բոլորս գիտենք, որ իրենց ընտանիքի համար մեկ սենյականոց բնակարանը շատ քիչ է, բայց համայնքի հնարավորությունները եւս մեծ չեն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի եւ Ս.Մովսիսյանի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք: Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

www.news am

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր