Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հանրային բաց լսումների և քննարկումների հրավեր

. Լուրեր, Հայտարարություններ

Հ Ր Ա Վ Ե Ր

«Վանաձոր համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հաստատման » և  « Վանաձոր համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» համայնքի ավագանու որոշման նախագծերի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին` «Վանաձոր համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հաստատման  և «Վանաձոր համայնքի 2017 թվականի  տարեկան բյուջեի հաստատման մասին» նախագծերի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների`  սույն թվականի դեկտեմբերի 9-ից 24 –ն ընկած ժամանակահատվածում:

  1. Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումները տեղի կունենան Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:
  2. Ֆիզիկական անձանց համար հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ  կկայանան սույն թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-17:00-ն:
  3. Իրավաբանական անձանց համար քննարկումները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 14:00-17:00-ն:
  4. Խմբակցությունների համար հանրային քննարկումները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 14:00-17:00-ն:
  5. Հանրային բաց լսումներին և (կամ) քննարկումներին մասնակցել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձինք նախապես պետք է հերթագրվեն համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում` 313-րդ սենյակում մինչև սույն թվականի դեկտեմբերի 14-ը:

Տեղեկացնում եմ, որ անհրաժեշտության դեպքում նույն թեմաների շուրջ կկազմակերպվեն լրացուցիչ հանրային քննարկումներ:

 

2017թ. բյուջեի նախագիծ

2017-2021 թթ. զարգացման ծրագրի նախագիծ

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3

Հավելված 4

Հավելված 5

Առաջարկությունները կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոտով կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին:

 

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր