- Վանաձոր - http://vanadzor.am -

«Հորովել» ժողովրդական երգի-պարի անսամբլ

Posted By Vanadzor On March 15, 2014 @ 20:08 In Մշակույթ | No Comments

Հասցեն` Տիգրան Մեծի 2

(Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ), հեռախոս`(0322) 2-05-05, 4-35-03

Ստեղծվել է 1958թ-ին Կիրովականի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային ստուդիայի հիմքի վրա: Ստեղծագործական դժվարին բայց գեղեցիկ ճանապարհ է անցել անսամբլը: Ստեղծման օրվանից կոլեկտիվը համերգային շրջագայություններով հանդես է եկել ոչ միայն հանրապետության բազմաթիվ շրջաններում ու քաղաքներում, այլև Սիբիրում, հյուսիսային կովկասի, Միջին Ասիայի քաղաքներում`նախկին ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազում միջազգային և հանրապետական փառատոների ամենուր արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և խրախուսանքին: 1967թ – Լեհաստան` ոսկե մեդալ, 1968թ.-Բեռլին` առաջին կարգի մրցանակ, 1968թ. – Քիշնև` հանրապետական փառատոնի դիպլոմ, 1969թ.-ին Կրեմլի սյունազարդ դահլիճում անցկացվող` Հովհ.Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կառավարական համերգի ժամանակ կոլեկտիվը պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով:

1972թ. հունիսի 1-ին անվանակոչվել է ,,Հորովել,, ժողովրդական երգի պարի անսամբլ: Հետագա տարիներին անսամբլն իր մասնակցությունն է բերել` 1975, 1980, 1981, 2006թթ-ին Ֆրանսիայում, 1998թ-ին Իտալիայում, 2002թ-ին Իրաքում, 2003թ-ին Հունաստանում, 2011թ-ին Բաթումում կայացած միջազգային փառատոններին: Այժմ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Ներսիսյանը, բալետմայստերը` Արայիկ Գևորգյանը, գործիքային մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/horovel/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhorovel%2F&t=%C2%AB%D5%80%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE%D5%A5%D5%AC%C2%BB+%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB-%D5%BA%D5%A1%D6%80%D5%AB+%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AC

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%C2%AB%D5%80%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE%D5%A5%D5%AC%C2%BB+%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB-%D5%BA%D5%A1%D6%80%D5%AB+%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AC&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhorovel%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhorovel%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.