Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

«Հորովել» ժողովրդական երգի-պարի անսամբլ

Հասցեն` Տիգրան Մեծի 2

(Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ), հեռախոս`(0322) 2-05-05, 4-35-03

horovel1Ստեղծվել է 1958թ-ին Կիրովականի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային ստուդիայի հիմքի վրա: Ստեղծագործական դժվարին բայց գեղեցիկ ճանապարհ է անցել անսամբլը: Ստեղծման օրվանից կոլեկտիվը համերգային շրջագայություններով հանդես է եկել ոչ միայն հանրապետության բազմաթիվ շրջաններում ու քաղաքներում, այլև Սիբիրում, հյուսիսային կովկասի, Միջին Ասիայի քաղաքներում`նախկին ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազում միջազգային և հանրապետական փառատոների ամենուր արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և խրախուսանքին: 1967թ – Լեհաստան` ոսկե մեդալ, 1968թ.-Բեռլին` առաջին կարգի մրցանակ, 1968թ. – Քիշնև` հանրապետական փառատոնի դիպլոմ, 1969թ.-ին Կրեմլի սյունազարդ դահլիճում անցկացվող` Հովհ.Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կառավարական համերգի ժամանակ կոլեկտիվը պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով:

horovel21972թ. հունիսի 1-ին անվանակոչվել է ,,Հորովել,, ժողովրդական երգի պարի անսամբլ: Հետագա տարիներին անսամբլն իր մասնակցությունն է բերել` 1975, 1980, 1981, 2006թթ-ին Ֆրանսիայում, 1998թ-ին Իտալիայում, 2002թ-ին Իրաքում, 2003թ-ին Հունաստանում, 2011թ-ին Բաթումում կայացած միջազգային փառատոններին: Այժմ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Ներսիսյանը, բալետմայստերը` Արայիկ Գևորգյանը, գործիքային մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր