Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետը շնորհակալագրեր հանձնեց «Հորովել» ժողովրդական երգի-պարի անսամբլին.լուսանկարներ

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի աշխատակազմի կրության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի հետ շնորհակալագրերով պարգևատրեցին Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» ժողովրդական երգի-պարի անսամբլին:
Հիշեցնենք, որ հորովելցիները օրերս են վերադարձել հունիսի 12-ին Ստեփանակերտում կայացած թատերականացված համերգից, հիմա էլ պատրաստվում են Գյումրու հանդիսատեսին ներկայանալու:
«Վանաձորյան պարարվեստում եւ երգարվեստում «Հորովելն» իր անգնահատելի դերն ունի»,-իր խոսքում նշեց Սամվել Դարբինյանը, մեկ անգամ ևս շնորահակալություն հայտնելով հորովելցիներին՝ Վանաձորի պատիվը բարձր պահելու համար:
Շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Արամայիս Սարգսյանը եւ Ալլա Դարբինյանը՝ հունիսի 17-ին Վանաձորում կայացած համերգ-ներկայացմանը մասնակցություն ունենալու համար:
Դրական հույզերով ու գնահատված լինելու զգացողությամբ համակված՝ հորովելցիները շարունակում են նախապատրաստվել համերգաշարի երրորդ համերգին, որը տեղի կունենա հունիսի 21-ին Գյումրիում: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները ևս կարժանանան Վանաձորի քաղաքապետի շնորհակալագրին՝ հենց այդ համերգի ժամանակ:

Վանաձորի քաղաքապետարան

P1440295

SAM_4585

SAM_4587

SAM_4589

SAM_4591

SAM_4594

SAM_4598

SAM_4603

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր