Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի ՀՈՐՈՎԵԼ երգի-պարի անսամբլի մենահամերգը մայրաքաղաքում

. Լուրեր

Շուրջ 50 տարվա պատմություն ունեցող Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը ` Վանաձորում, Արցախում և Գյումրիում ունեցած համերգ-ներկայացումներից հետո ,մենահամերգով կներկայանա մայրաքաղաքի հանդիսատեսին:

Մայիսի 10-ին ժամը 19:00 -ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմը կզարդարեն հորովելցիները `իրենց ողջ փայլով :Համերգի պաշտոնական գործընկերներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և , Վանաձորի քաղաքապետարանը, համերգի կայացման գործում հորովելցիներին աջակցում են, Լոռու մարզպետարանը եւ ՋԻԹԵՔ Սոլյուշնսը: Երևանյան համերգը` մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է ,այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը , որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ :Հորովելցիներն իրենց համերգային ծրագրով կապացուցեն ,որ իրենք ևս անմասն չեն Հայաստանի մշակութային կյանքի կառուցման գործին : Կես դարյա համույթի գեղարվեստական ղեկավարը Արմեն Ներսիսյանն է , երաժշտական մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը Արայիկ Գևորգյանն է : Գյումրու Վ .Աճեմյանի անվան թատրոնի արտիստների հետ համատեղ համերգ-ներկայացումներից հետո «Հորովելը»մայրաքաղաքում կներկայանա բացառապես իր արտիստներով `նվագախմբի հետ միասին :Այժմ ընթանում են մայիսի 10-ին կայանալիք համերգի բեմադրական աշխատանքները ,որոնց մասին կարելի է ծանոթանալ `հետևելով «Հորովելյան Իրապատումներին»: Հորովելցիները մայրաքաղաքի հանդիսատեսին խոստանում են յուրատեսակ համերգային ծրագիր , որն իր մեջ ներառում է ժողովրդական երգն ու պարը , ազգային ոգին ու ավանդույթները : Համերգի ինֆորմացիոն հովանավորներն են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ հեռուստաընկերությունը, Շողակաթ հեռուստաընկերությունը, Ցայգ մարզային հեռուստաընկերությունը, Ֆորտունա մարզային հեռուստաընկերությունը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր