Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ս/թ հոկտեմբերի 3-ին տեղի կունենա «Վանաձորի օր» համաքաղաքային ավանդական տոնակատարությունը

. Լուրեր, Հայտարարություններ

Ս/թ հոկտեմբերի 3-ին տեղի կունենա «Վանաձորի օր» համաքաղաքային ավանդական տոնակատարությունը

«Իմ սիրո քաղաք, Վանաձոր»

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին – Տոնական միջոցառում` նվիրված Ս. Զորյանի տուն-թանգարանի բացման 25-ամյակին

Սեպտեմբերի 22 – հոկտեմբերի 3-ը` ժամը 10:00-ից 18:00-ը – Բաց դռների օր Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում և «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանում

Սեպտեմբերի 23, 24-ին և հոկտեմբերի 3-ին` ժամը 11:00-17:00-ը – «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանում «Վանաձորյան դամբարանադաշտեր » խորագրով ցուցադրություն

Սեպտեմբերի 26-ին և 27-ին` ժամը 10:00-ից 18:00-ը – ՀՀ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում «Հիշատակի Ժառանգությունը» խորագրով միջոցառումների շարք Վանաձորի թանգարաններում

ԳՐԱԿԱՆ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին – Ստ. Զորյանի տուն-թանգարանում տոնական միջոցառում` նվիրված Ստ. Զորյանի 126-ամյակին

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 3-ը – Հ. Մաթևոսյանի անվան ԳԿՀ-ի գրադարաններում
ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ` «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Իմ Վանաձոր», «Մեր քաղաքը», «Հայրենի քաղաքի պատմությունը», «Ղարաքիլիսա` դարձած Վանաձոր», «Գրական Վանաձոր»:

ԳԿՀ-ի Մ. Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանում

Սեպտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին – Ցերեկույթ, գրքային և լուսանկարչական ցուցահանդես «Մենք ենք, մեր քաղաքը»

Սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին – Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանի թարգմանությունները

Հոկտեմբերի 3-ին` ժամը 17:00 – 20:00 – Գրքերի նվիրատվություն «Դարձիր գրադարանի բարեկամը» կարգախոսի ներքո

Հոկտեմբերի 3-ին` ժամը 18:30 -19:00 – «Աշխարհի գրադարանները» տեսանյութի դիտում

Հոկտեմբերի 3-ին` ժամը 19:30 – 20:00 – Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ֆիլմի դիտում

Սեպտեմբերի 29-ին` ժամը 14:00-ին – ԳԿՀ-ի թիվ 2 մանկական գրադարանում ցերեկույթ «Մեր հին ու նոր քաղաքը»

ՄԱՆԿՈւԹՅԱՆ ՕՐ

Սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ից – Բազմազան և բազմաբնույթ միջոցառումներ Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՕՐ

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:00-ին – Շառլ Ազնավուրի մշակույթի պալատում Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթի համերգ

ՖԻԶԿՈւԼՏՈւՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 3-ը` ժամը 11:00 -16:00 – Սպորտային միջոցառումներ քաղաքի բոլոր մարզադպրոցներում և մարզաբազաներում

Սեպտեմբերի 25-ին` ժամը 16:00-ին – Թիվ 2 մշակույթի տանը «Մերոնք » հաղորդաշարի շրջանակներում հանդիպում քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի և քաղաքի լավագույն մարզիկների հետ

ԵՐԱԺՇՏՈւԹՅԱՆ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 29-30-ին

Սեպտեմբերի 29-ին` ժամը 16:00-ին – Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում Կամերային նվագախմբի համերգ

Սեպտեմբերի 30-ին
Ժամը 14:00-ին – Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում երաժշտական և արվեստի դպրոցների սաների և ուսուցիչների համատեղ համերգ
Ժամը 17:00-ին – Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում Կամերային երգչախմբի համերգ, ծրագրում` հատվածներ հանրահայտ օպերաներից
Ժամը 19:00-ին – Երգի թատրոնի համերգ Շ. Ազնավուրի անվ. մշակույթի պալատում

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը
Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:00-ին – Ազգային Գեղագիտական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի սաների աշխատանքների ցուցահանդես Փայտագործ – արվեստագետ Սուսաննա Օհանյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

Սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին – Բաց դասեր «Լոռեցի ստեղծագործողները » շարքից

Սեպտեմբերի 30-ին` ժամը 17:00-ին – «Արվեստն էկրանից այն կողմ» խորագրով ֆիլմերի ցուցադրություն

Հոկտեմբերի 3-ին` ժամը 14:00-ին – Լոռու արվեստագետների «Բազմաշավիղ. աշնանային» ցուցադրություն` 2 – րդ հարկում
Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան – ինստիտուտի ցուցադրություն ` 3-րդ հարկում

Սեպտեմբերի 29-ին` ժամը 15:30-ին – Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում «Իմ քաղաքը» ցուցահանդես – մրցույթ

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հոկտեմբերի 1-ին

Ժամը 15:00 – Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում բացօթյա նկարչություն «Պապ ու թոռ» խորագրով

Ժամը 16:00-ին – Թիվ 1 մշակույթի տանը «Մեր սերը Ձեզ…» խորագրով ցերեկույթ տարեցների համար

Ժամը 15:30-ին – Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում «Ես իմ տատիկի հետ…» խորագրով աշխատանքների ցուցահանդես-մրցույթ «Առաքելություն Հայաստանի » ՀԿ–ի տարեցների մասնակցությամբ

Ժամը 14:00-ին – Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան սաների այցելություն Վանաձորի տարեցների տուն

Ժամը 14:30-ին – Թիվ 2 մշակույթի տանը հանդիպում «Առաքելություն Հայաստանի» ՀԿ-ի տարեցների հետ

ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՕՐԵՐ

Հոկտեմբերի 2-11-ը – Թատերական փառատոն` նվիրված Հ.Աբելյանի 150-ամյակին, Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի դահլիճում
Ներկայացումների և միջոցառումների սկիզբը ժամը 19:00-ին
Հոկտեմբերի 2-ին – Վ. Շեքսպիր «Արքա Լիր», Վանաձորի Աբելյանի անվան թատրոն
Հոկտեմբերի 3-ին – Ա. Շիրվանզադե «Պատվի համար», Երևանի Սունդուկյանի անվան թատրոն
Հոկտեմբերի 4-ին – Շիրվանզադե «Եվգինե», Կապանի թատրոն
Հոկտեմբերի 5-ին – Գրիբոեդով «Խելքից պատուհասը» Երևանի Ստանիսլավսկու անվ. թատրոն
Հոկտեմբերի 6-ին – Ա. Շիրվանզադե «Չար ոգի» Գյումրիի Աճեմյանի անվան թատրոն
Հոկտեմբերի 7-ին – Դոստոևսկի «Ապուշը» ՀԹԳՄ «Ազատ բեմ»
Հոկտեմբերի 8-ին – Սունդուկյանի «Պեպո» Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոն
Հոկտեմբերի 9-ին – Մուրացան «Ռուզան» Ստեփանակերտի Փափազյանի անվան թատրոն
Հոկտեմբերի 10-ին – Շիրվանզադե «Չար ոգի» Վանաձորի Աբելյանի անվան թատրոն
Հոկտեմբերի 11-ին – Փառատոնի փակում

Հոկտեմբերի 2-ին` ժամը 12:00-ին – Տիկնիկային թատրոնում անվճար ներկայացում «Դդմուշիկի արկածները»
Հոկտեմբերի 2-ին` ժամը 15:00-ին – «Բոհեմ» կամերային թատրոնի Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» ներկայացումը Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում
Հոկտեմբերի 2-ին` ժամը 13:00-ին ` Լոռի ժամանցի կենտրոնում մուլտֆիլմերի անվճար ցուցադրություն

Հոկտեմբերի 3-ին
Երթ Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հայքի հրապարակ

Ժամը 10:30-ին – Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառություն, միասնական աղոթք:
Թումանյանի հրապարակում «Արդյունաբերական քաղաք, իմ Վանաձոր» ցուցահանդես:
Տիգրան Մեծ – Մյասնիկյան խաչմերուկում «Թատերական քաղաք, իմ Վանաձոր» թատերական կոլեկտիվների ողջույն:
Տ. Մեծ պողոտայի վրա, ՎՊՀ-ի մոտ «Գրքի քաղաք, իմ Վանաձոր» ցուցադրություն:
Տ. Մեծ – Մ. Գոշ խաչմերուկում «Արվեստ-արհեստների քաղաք, իմ Վանաձոր» ցուցահանդես:
Տ. Մեծ պողոտայի լուսնաձև շենքի մոտ «Երգ ու պարի քաղաք, իմ Վանաձոր» խորագրով գեղարվեստական և կատարողական խմբերի ելույթներ:
Տ. Մեծ-Նժդեհ խաչմերուկում «Հաղթանակի քաղաք, իմ Վանաձոր» զինվորական ցուցադրություններ:
Տ. Մեծ պողոտայի վրա «Վանատուր» գրախանութի դիմաց «Հերոսական քաղաք, իմ Վանաձոր» ցուցադրություն:

Հայքի հրապարակում

Ժամը 11:00-ից – Տոնական երաժշտություն
Ժամը 12:30-ին – Տոնակատարության հանդիսավոր մաս
Թատերականացված միջոցառում
Տոնական համերգ
Ժամը 19:00-ից – Երեկոյան տոնական համերգ

Միջոցառումներ այգիներում և պուրակներում
Մասնակցությամբ համայնքի բոլոր պարային խմբերի, համույթների, անհատ կատարողների

Ժամը 15:00-17:00 –

Սայաթ Նովայի այգի
Ռուբեն Սևակի անվան երիտասարդական այգի
Երկաթուղայինների այգի
Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր