- Վանաձոր - http://vanadzor.am -

Դասընթաց ՀԿ-ների համար

Posted By Vanadzor On September 8, 2014 @ 11:08 In Հայտարարություններ | No Comments

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԿ Կենտրոն Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կազմակերպության կողմից կազմակերպվող ծրագրի առաջարկի մշակման և իրականացման վերաբերյալ դասընթացի մասին

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող և պետության հետ համագործակցության հնարավորություն փնտրող հասարակական կազմակերպություններին մասնակցելու եռօրյա դասընթացի:
Դասընթացը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Այն նախորդում է հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին, որը անց է կացվում վեց հիմնական անվանակարգերում:
«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Զարգացման Կազմակերպության կողմից իրականացվող դասընթացը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 19-21-ը, Սպորտ բազա 3-րդ մասնաշենք, ք. Ծաղկաձոր:
Դասընթացի ավարտին ակնկալվող արդյունքներն են՝

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի անվանակարգերի ոլորտների վերաբերյալ ՔՀԿ-ների տեղեկատվության/իրազեկության մակարդակը բարձրացել է:
ՔՀԿ-ների կարողությունները և պրակտիկ հմտությունները ծրագրի առաջարկների պլանավորման, մշակման և իրականացման ոլորտում բարձրացել են:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և հասարակական կազմակերպություններ համագործակցության արդյունավետությունը բարձրացել է` բոլորի կողմից միանշանակ, հասկանալի և ընդունելի կանոնների մշակման միջոցով:

Դասընթացը մշակված է մի քանի մեթոդական մոտեցումների միաձուլմամբ, որոնք հիմնված են մասնակցայնության, կիրառելիության և որակյալ արդյունքի սկզբունքների վրա: Այս մոտեցման շնորհիվ, մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել անվանական ոլորտների փորձագետների հետ և ծանոթանալ նրանց փորձագիտական վերլուծության արդյունքներին: Կարողությունների զարգացման սեմինարների միջոցով մասնակիցները կտիրապետեն ծրագրի առաջարկի պլանավորման, մշակման և իրականացման գիտելքիներին ու ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ տեղում զարգացնելով ծրագրային առաջարկներ: Մասնակիցների հնարավորություն կընձեռնվի հատուկ և ներկայացուցչական հանձնաժողոցին ներկայացնել իրենց ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ փորձագիտական կարծիքներ լսել: Խրախուսվում է, որ սույն ծրագրերը հետագայում ներկայացվեն դրամաշնորհային մրցույթին:

Դասընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,
հասարակական կազմակերպությունները, որոնք պատրաստվում են դիմել ՀԵՀ դրամաշնորհային մրցույթին ծրագրի առաջարկով
հասարակական կազմակերպությունները, որոնք նախկինում դիմել են ՀԵՀ դրամաշնորհին, սակայն չեն ստացել դրամաշնորհ
հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են մասնակցել նմանատիպ դասընթացի՝ դրա ողջ տևողության ընթացքում և պատրաստ են պետության հետ համագործակցության ամրապնդման

Դասընթացի մասնակցության կարգը՝

հետաքրքրված կազմակերպությունը պետք է լրացն դասընթացի մասնակցության հայտը
հայտի հետ միասին պետք է ներկայացնել նաև հետաքրքրության նամակ (բաց ձևաչափով)

Դասընթացի մասնակցության հայտը և հետաքրքրության նամակը ներկայացվում է <<ՀԿ Կենտրոն>> ՔՀԶ ՀԿ-ին՝ PDF ֆորմատով, որը հարկավոր է էլեկտրոնային տարբերակով ուղարկել ngoc.csd.ngo@gmail.com էլ-փոստին մինչև Սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00:
Դասընթացները տեղի կունենան սեպտեմբերի 19-21, Սպորտ բազա 3-րդ մասնաշենք, ք. Ծաղաձոր: Մասնակիցների մեկնումը Ծաղկաձոր կկազմակերպվի Երևան քաղաքից և վերադարձը ևս կլինի Ծաղկաձորից՝ Երևան:
Հարցերի կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել, այցելել կամ գրել կարող եք հետևյալ միջոցներով՝
Հեռ՝ +374 322 4 33 15; +374 91 74 33 15
Հասցե՝ Նժդեհ 9/2ա, Վանաձոր, Լոռի, Հայաստան
Էլ-փոստ՝ ngoc.csd.ngo@gmail.com
Մասնակցության հայտի ձևվ այստեղ [1]:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/hk-neri-hamar/

URLs in this post:

[1] այստեղ: https://docs.google.com/file/d/0B0FVp3KhXgo6ZXZ5SUpXSGd1akU/edit

[2] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhk-neri-hamar%2F&t=%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81+%D5%80%D4%BF-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80

[3] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81+%D5%80%D4%BF-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhk-neri-hamar%2F

[4] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhk-neri-hamar%2F

[5] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.