Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշխատանքի հայտարարություն

 

Պաշտոն                                                         PR/տեսանելիության ապահովման մասնագետ (կես դրույք-65 % ծանրաբեռնվածություն)

Կազմակերպություն․                                             Վանաձորի համայնքապետարան

Աշխատանքի վայր                                                  Վանաձոր համայնք

Դիմելու վերջնաժամկետ․                                    15-ը  մարտի,  2021թ

Աշխատանքի տևողություն․                               3 տարի (3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի ակնկալվող մեկնարկ․              25 -ը  մարտի,  2021թ

Նախաբան․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է  ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and  in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքի ընդունել PR /տեսանելիության փորձառու մասնագետի, որը պատասխանատու կլինի ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԵՄ պահանջներին համապատասխան ծրագրի հաղորդակցության / տեսանելիության գործողությունների իրակացման համար:

Հիմնական պարտականություններ

  • Թիմի ղեկավարի և 3 գործընկեր քաղաքների ծրագրի համակարգողների հետ սերտ համագործակցությամբ մշակում է իրազեկման և կրթական արշավի պլան, ներառյալ հիմնական ուղերձների մշակումը,
  • Կազմակերպում է ծրագրի համար տպագիր, վիդեո կամ էլեկտրոնային ձևաչափերով կրթական և իրազեկման նյութերի մշակումը,
  • Աջակցում է ծրագրի երեք քաղաքներում միջոցառումների և իրազեկման գործողությունների կազմակերպմանը,
  • Ապահովում է հեռուստածրագրերի կանոնավոր կերպով կազմակերպումը, հանրային ծառայությունների հայտարարությունների և տեղեկագրերի հրապարակումը,
  • Կառավարում է ծրագրի կայքէջը / սոցիալական մեդիայի ցանցերը, մասնավորապես, ապահովում է դրանց կանոնավոր թարմացումը,
  • Ապահովում է ծրագրի տեսանելիությունն ու ճանաչելիությունը հասարակության հետ սերտ հարաբերություններ հաստատելու և լրատվամիջոցների հետ կապերի միջոցով:

 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, հասարակական գիտությունների, լրագրության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայաստանի մեդիադաշտի գերազանց իմացություն,
  • Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց իմացություն,
  • Գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Միջազգային կազմակերպությունում աշխատանքի փորձը կդիտվի՝ որպես առավելություն:

Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավել, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը:

Ծրագրի բաղադրիչներն են

  • Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
  • Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
  • Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգիև աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների  գործարկման ոլորտներում։

Ինչպե՞ս  դիմել

Հետաքրքրված անձինք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքիության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ vanadzorcity@mail.ru ` վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ PR/տեսանելիության մասնագետ»։ Դիմումների վերջնաժամկետը 2021 թ. մարտի 15-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։

 

Position։PR/Visibility Specialist (part time – involvement 65%)

Organization։Vanadzor Municipality

Post Location (s)։Vanadzor

Application deadline։ 15 March, 2021

Employment։3 years (3 months probation period)

Expected start date:25 March, 2021

 Description: Vanadzor Municipality, in cooperation with Gyumri Municipality, Pila Municipality, Poland, launches EU-funded Alliance for Better City Governance Project. (ABC.GoV). The Project started on 1 February, 2021.

Within the framework of the project, it is planned to recruit an experienced PR/Visibility Specialist who will be responsible for the project communication/visibility activities in compliance with the EU requirements during the project implementation period.

Main Responsibilities:

  • In close cooperation with the Team Leader and project coordinators in 3 partner cities develop a plan for awareness and education campaign, including elaboration of key messages
  • Organize the development of  educational and awareness materials in print, video or electronic formats for the project
  • Support in organizing events and outreach activities in three project cities
  • Ensure producing regular TV programs, PSAs and Newsletters
  • Manage the website/social media networks of the project, particularly ensure regular update on the Activity
  • Ensure visibility and recognition of the Project through strategized public and media relations.

 Qualifications and Experience:

  • University degree in communications, social sciences, marketing , journalism or other related field
  • At least 5 years of professional experience in communications and/ public education/outreach
  • Excellent knowledge of Armenia’s media landscape
  • Excellent knowledge of social media instruments
  • Excellent writing skills in Armenian and English
  • Work experience in international organizations is an asset.

Remuneration ․  According to the salary history, but not more than budget by the project.

 About the Project

Overall objective: Contribute to the sustainable urban governance of the cities of Vanadzor and Gyumri, Armenia

Specific objective(s):

  1. The municipalities of Vanadzor and Gyumri design and implement urban planning, waste recycling and transportation policies in line with national and European standards.
  2. Users of municipal transports and waste management services have access to safe, healthy, inclusive and green services.
  3. The residents of Vanadzor and Gyumri are more knowledgeable and aware of adverse effects of plastic waste and fuel transportation on human health and environment, change behaviour to contribute improvement of service delivery. Vanadzor, Gyumri, and Piła municipal employees are more knowledgeable and skilled in urban governance and service delivery.

 How to apply? Interested candidates can submit their CV and Cover letter (within 1 page) to the following e-mail ․ vanadzorcity@mail.ru  mentioning “ABC.GoV PR/Visibility Specialist in the subject line. The deadline for applications is 15 March, 2021. Overdue applications will not be accepted. Only the shortlisted applicants will be invited for an interview.

You May Also Like