ՈՒՂԵՑՈՒՅՑ` ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրավիրում ենք անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքների, մարտական գործողությունների մասնակիցների ուշադրությունը:

ՀՀ փաստաբանների պալատը կազմել է ուղեցույց՝ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ուղեցույցը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների լուծման ուղիները, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված արտոնություններից և աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունները և ընթացակարգերը:

Ուղեցույցը կարող է օգտակար լինել զոհված, անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամների, մարտական գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ վիրավորում ստացած զինծառայողների, տեղահանված անձանց, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած այլ խմբերի անձանց համար:

Ուղեցույցը մասնավորապես վերաբերում է՝

  • Զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին
  • Վիրավորում ստացած զինծառայողներին
  • Գերեվարված զինծառայողների եվ պատանդառված քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին
  • Անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին
  • Առողջական խնդիրներ (վնասվածք) ստացած քաղաքացիական անձանց
  • Տեղահանված անձանց
  • Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներ և հաշմանդամություն ձեռք բերած անձանց
  • Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում հրետակոծության արդյունքում գույքային վնաս կրած անձանց
  • Մարտական գործողությունների մասնակիցներին

Ուղեցույցին ծանոթանալու համար անցնել հղումով.

https://advocates.am/news/view/2784.html:

You May Also Like