- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ,

Լրանում է «Ակօս» թերթի խմբագրապետ, պոլսահայ անվանի մտավորական,ազատ խոսքի ջատագով Հրանտ Դինքի նահատակության տասներորդ տարելիցը:

Հունվարի 19-ին` ժամը 11:00-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց Պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն:

Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ