2015թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 11.00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2016 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
զեկ.` Է.Գևորգյան
- Վանաձորի համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին
զեկ.` Ա.Ավագյան
- Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 18-ի «Վանաձորի համայնքի 2015 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 58-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.` Ա.Ավագյան
- «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Մացակյան
- Տիգրան Վասակի Կիրակոսյանի ընտանիքին բնակարան հատկացնելու մասին
զեկ.` Գ.Պառավյան
- Արտյոմ Գևորգի Սմբատյանի ընտանիքին բնակարան հատկացնելու մասին
զեկ.` Գ.Պառավյան
- «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում դհոլի, կերպարվեստի և պարարվեստի խմբակներ բացելու համաձայնություն տալու և վարձավճարի չափը սահմանելու մասին
զեկ.` Գ.Բադյան
- «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճը վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Մացակյան
- Վանաձորի համայնքի ղեկավարի և «Կոմունսերվ» ՍՊԸ-ի միջև 2011թվականի հունվարի 25-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 11 պայմանագիրը լուծելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան