Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

. Հայտարարություններ

2015թ. նոյեմբերի 2-ից, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, նախատեսում է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի և շրջակա համայնքների կանանց համար իրականացնել ձեռներեցության դասընթացներ, որոնք նախատեսված են գործող և սկսնակ կին ձեռներեցների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:

Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Լավագույն գործարար նախաձեռնությունները ՀԵԿԱ-ի կողմից կարժանան դրամաշնորհի:

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել համապատասխան հայտ: Մասնակցության հայտի ձևերը կարելի է ձեռքբերել ՀԵԿԱ-ից, Լոռու մարզպետարանից, Վանաձորի և շրջակա համայնքների համայնքապետարաններից, կամ ներբեռնել www.aywa.am և www.businesswoman.am կայքերից:

Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. հասցեին` info@aywa.am, կամ փոխանցել համայնքապետարանի համապատասխան աշխատակցին:

Դասընթացներն անվճար են:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝

(010) 58 07 87, (055) 00 41 35, (094) 00 41 37, (096) 00 41 36

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր