- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը «Մասրենի» մշակութային խմբի հետ համատեղ «Երեխաների պաշտպանությունը համայնքում» թեմայի շրջանակներում երեխաների պաշտպանության համակարգի մասնագետների համար հասարակական հիմունքներով կազմակերպում են եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Թեման`
• Երեխաների պաշտպանության համակարգը ՀՀ-ում
• Երեխաների պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը և կիրարկման մեխանիզմները
• Սոցիալական աշխատանքը երեխաների պաշտպանության ոլորտում

Դասընթացները տեղի կունենան 2015թ. հուլիսին, Վանաձորի քաղաքապետարանում:
Դասընթացներն անվճար են: Տարիքային սահմանափակումներ չկան:
Դասընթացները նախատեսված են 18-20 անձի համար:
Դասընթացներին մասնակցելու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին /Վանաձորի քաղաքապետարան, թիվ 405 սենյակ, հեռ. 0322 2-40-76/:
Դիմումներն ընդունվում են մինչև 30.06.2015թ.:

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ