- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Հայտարարություն

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի թիվ 306 աշխատասենյակում ս.թ մարտի 9-ից սկսվել է Վանաձոր համայնքի բնակիչ հանդիսացող 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների նպատակային հաշվառում:
Խնդրում ենք եռօրյա ժամկետում նշված աշխատասենյակ ներկայացնել ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք և ընտանիքի անդամների անձնագրերը, իսկ անչափահաս երեխաների համար՝ ծննդյան վկայականները:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 4-40-56, կամ այցելել քաղաքապետարան, 3-րդ հարկ՝306 աշխատասենյակ:

Վանաձորի քաղաքապետարան