Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

. Լուրեր, Հայտարարություններ

2014թ նոյեմբերի 18-ին` ժամը 11.00-ին , քաղաքապետարանի նիստերի դահլիճում, կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը, հետևյալ օրակարգով

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

թիվ՝ 12 « 18 » նոյեմբերի 2014թ. , ժամը 11. 00

1. Վանաձորի համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին
/ զեկ.` Տ.Պապանյան, Ն.Պետրոսյան /հեղինակային խմբի ղեկավար/

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2015
թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
/ զեկ.` Է.Գևորգյան /

2. Վանաձորի համայնքի 2015 թվականի բյուջեն հաստատելու մասին
/ զեկ.` Ա.Սուքիասյան /

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի
վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի
սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու մասին
/ զեկ.` Ա.Իսպիրյան /

5. Վանաձորի քաղաքապետարանի «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային
կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
/զեկ.` Լ.Մելիքյան /

6. «Վանաձորի թիվ 24 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային
ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
/զեկ.` Գ.Բադյան/

7. Վանաձորի համայնքի ավագանու 2011թվականի մայիսի 10-ի թիվ 25 որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին
/զեկ.` Ա.Իսպիրյան/

8. Համայնքի ղեկավարի 2014թ. հոկտեմբերի 14-ի ««Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2190-ա որոշումը
հաստատելու մասին
/ զեկ.` Գ.Մացակյան /

9. Վանաձորի քաղաքապետի և «Կառավար-Դան» ՍՊԸ-ի միջեվ կնքված 01.02.2009թ. թիվ
8 և թիվ 9 պայմանագրերը, 01.08.2009թ. թիվ 311 /պայմանագիրը լրացնելու մասին/ համաձայնագիրը, 01.02.2009թ. թիվ 1-Ն համայնքային ներդրման պայմանագիրը
լուծարելու, «Կառավար-Դան» ՍՊԸ-ի այգու վարձակալության 01.07.2014թ. դրությամբ 3327950 /երեք միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ պարտքը մարելու մասին
/ զեկ.` Ա.Իսպիրյան /

10. «Արարատ Հովհաննիսյանին, Գառնիկ Ներսեսյանին և Արշակ Ռամազյանին տարածք օտարելու մասին
/զեկ.` Ա.Իսպիրյան /

Վանաձորի քաղաքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր