- Վանաձոր - http://vanadzor.am -

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Posted By Vanadzor On November 11, 2015 @ 10:54 In Հայտարարություններ | No Comments

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2015
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի`/2016թ. մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսին: Մրցանակները կշնորհի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:/ լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
• ֆիզիկա
• բժշկագիտություն
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր)
• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
• հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2013-2015թթ. ընթացքում: Ներկայացվող աշխատանքը պետք է ունենա միասնական, ընդհանրական ուղղվածություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ
• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:
• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
• ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտերն ընդունվում են 2015 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 29-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,2-րդ հարկ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանթանալ հիմնադրամի կայքում՝
www.himnadram.am


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/haytarar/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhaytarar%2F&t=%D5%80%D4%B1%D5%85%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%80%D4%B1%D5%85%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhaytarar%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhaytarar%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.