Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

2014թ. սեպտեմբերի 13-ին Վանաձոր համայնքում անցկացվեց Մարզական փառատոն միջոցառումը

. Լուրեր

Համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցառումների պլանի, ս/թ սեպտեմբերի 13-ին Վանաձորի քաղաքային մարզադաշտում անց է կացվել <<Մարզական փառատոն>>: Փառատոնին մասնակցել են քաղաքի մարզադպրոցների, ուսումնական հաստատությունների, քոլեջների թվով 22 կոլեկտիվ: Ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է շուրջ 1500 մասնակից:
Փառատոնն անց է կացվել 7 մրցակցային մարզաձևերից`
1. կշռաքարերի բարձրացում
2. շախմատ
3. նարդի
4. ազգային կոխ ըմբշամարտ
5. մինի ֆուտբոլ
6. բազկամարտ
7. մասսայական վազքարշավ 1000մ/ տղա, աղջիկ/

Անց են կացվել նաև ցուցադրական ելույթներ հետևյալ մարզաձևերից`

• բռնցքամարտ
• ակրոբատիկա
• սուսերամարտ
• պարանի ձգում
• կշռաքարի նետում
• կարատե –դո
ինչպես նաև ժողովրդական խաղեր
• լախտի
• քաշոցի
• աքլորախաղ
Փառատոնին մասնակցել են նաև <<Գուսան Զաքարյանի անվան թիվ 3 մշակույթի տան>> և <<Անի>> երգի-պարի համույթները, <<Վարդանանց հետնորդներ>> փողային նվագախումբը և անհատ կատարողներ:
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի կողմից հաստատված մրցավարական կազմը բարձր մակարդակով և կազմակերպվածությամբ անց է կացրել բոլոր մարզաձևերի թե´ մրցակցական, և թե´ ցուցադրական մրցելույթները:
Փառատոնը մեկնարկել է ժամը 1100-ին և ավարտվել 1600-ին:
Միջոցառումը սկսվել է տոնական շքերթով` Վանաձորի <<Հորովել>> երգի-պարի համույթի մեներգիչ Արմեն Ներսիսյանի <<Վանաձոր>> երգի կատարումով, ինչպես նաև կենտրոնացված մարզական ցուցադրական ելույթներով և ժողովրդական խաղերով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված հավաստագրերով և նվերներով պարգևատրվել են հետևյալ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները`
կշռաքարերի բարձրացում – Բալջյան Ռոբին /Ծանրամարտի մարզադպրոց/
շախմատ – Վարդանյան Էդգար /Շախմատի ՄՊՄԴ/
նարդի – Բարսեղյան Արարատ /Մենապայքարային մարզաձևերի ՄՊՄԴ/
ազգային կոխ ըմբշամարտ – Սարդարյան Վահրամ / <<Հայաստան>> ՄՀԿ/
մինի ֆուտբոլ – ՎՊՄՀ-ի հավաքական թիմ
բազկամարտ – Զուրաբյան Արամ /<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ/
մասսայական վազքարշավ 1000մ/ տղա, աղջիկ/- Ղուկասյան Նարեկ /աթլետիկայի ՄՊՄԴ/
Հարությունյան Լիլիթ /աթլետիկայի ՄՊՄԴ/

Վանաձորի քաղաքապետարանի պատվոգրերով պարգևատրվել են ցուցադրական և ժողովրդական խաղերի մրցանակակիրները:
Հատուկ շնորհակալագրեր են հանձնվել մրցավարական կազմին, լավագույն մասնակցություն ցուցաբերած կազմակերպություններին, երաժշտական համույթներին, անհատ կատարողներին և փառատոնին աջակցող կազմակերպություններին /ոստիկանություն, <<Շտապ օգնություն>>, մարզադաշտի տնօրինություն/:
Փառատոնը անցել է կազմակերպված և բարձր մակարդակով: Միջոցառման ժամանակ ոչ մի արտառոց դեպք և կարգապահական խախտում չի արձանագրվել:

Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին 

1

2

3

4

5

6

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր