- Վանաձոր - http://vanadzor.am -

Հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի

Posted By Vanadzor On February 20, 2013 @ 18:32 In Լուրեր | No Comments

Փետրավրի 20-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր, մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնայն համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ, ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:

Էդիկ Հովսեփյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/harkatuneri-nkatmamb-varchakan-pataskhanatvutyan/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fharkatuneri-nkatmamb-varchakan-pataskhanatvutyan%2F&t=%D5%80%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2+%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80+%D5%B9%D5%A5%D5%B6+%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%BE%D5%AB

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%80%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2+%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80+%D5%B9%D5%A5%D5%B6+%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%BE%D5%AB&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fharkatuneri-nkatmamb-varchakan-pataskhanatvutyan%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fharkatuneri-nkatmamb-varchakan-pataskhanatvutyan%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.