Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի

. Լուրեր

tsargsyanՓետրավրի 20-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր, մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնայն համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ, ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:

Էդիկ Հովսեփյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր