Հիմք ընդունելով ՀՀ Շրջական միջավայրի պահպանության «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գրավոր նախաձեռնությունը, Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին «էլմիրա Սարգսյան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողամասում գազալցակայան կառուցելիս շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ հանրային երկրորդ բաց լսումների և քննարկումների սույն թվականի հոկտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում:
Հանրային բաց լսումները և քննարկումները «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան 2019 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 15.00-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում: Հանրային լսումներին ներկայացվող փաստաթղթերի փաթեթին կարող եք ծանոթանալ, այցելելով նախարարության http://www.mnp.am/am/pages/230 կայքի հղումով:
Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանի անունով մինչ սույն թվականի հոկտեմբերի 24-ը, ժամը 18.00-ն:
Վանաձորի համայնքապետարան