ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին համայնքի ղեկավարի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների վերաբերյալ  հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` սույն քննարկումների 2020 թվականի փետրվարի 14-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի փետրվարի 28-ին ն ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝  նիստերի դահլիճում:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանին և զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին , մինչ սույն թվականի փետրվարի 27- ը՝ ներառյալ:

համայնքի ղեկավարի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների  կարելի է ծանոթանալ  և ներբեռնել  ստորև ներկայացված հղումով`

 ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

You May Also Like