ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի վանաձորցիներ

Վանաձորի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնակցելու 2016 թվականի հունիսի 1-ից մինչև  հունիսի 15-ը կազմակերպվող հանրային քննարկումներին հետևյալ հարցերի շուրջ.

  • Վանաձորի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վարձավճարների վերանայում.
  • Վանաձորի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներում համայնքի սոցիալապես առավել անապահով ընտանիքների երեխաների համար վարձավճարի արտոնությունների սահմանում.
  • ՀՀ կառավարությանը բաժնեմասի փոխանցում:

Նախագծերը ներկայացված  են   ստորև:

Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել մինչև 2016 թվականի հունիսի 14-ը գրավոր՝ Վանաձորի համայնքապետարան, կամ առցանց՝  vanadzorcity@mail.ru  էլեկտրոնային փոստի հասցեով:

Հանրային քննարկումների ավարտին 2016 թվականի հունիսի 15-ին` ժամը 11-ին, ք. Վանաձոր Տիգրան Մեծի 22 հասցեում գտնվող Վանաձորի համայնքապետարանի  վարչական շենքի 4-րդ հարկի դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել /0322/ 4-45-33, 2-52-08  հեռախոսահամարներով:

1
2
3
Post Views: 259

You May Also Like

Leave a Reply