Հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 16-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հանդիպումը պատերազմի առաջին օրերից Վանաձորի համայնքապետարանում ձևավորված համակարգող խմբի, Վանաձոր համայնքում ապաստան գտած արցախցիների և նրանց հյուրընկալող ընտանիքների հետ: Քննարկման ընթացքում վեր հանվեցին արցախցիների և նրանց հյուրընկալող առավել անապահով ընտանիքների խնդիրները, առանձնացվեցին նրանց կարիքները:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ բոլոր մարզերում, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել արցախցիները, իրականացնում է գնահատումներ, որպեսզի ճշգրտվեն առավել առաջնային խնդիրները: Համայնքապետարանների գլխավոր մասնագետների հետ իրականացվում են ֆոկուս խմբերի քննարկումներ, համատեղ անցկացվում են թիրախային խմբերի հետ հանդիպումներ, հատուկ հարցաշարերի միջոցով կատարվում է կարիքների գնահատում:

You May Also Like