- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Հանդիպում Վանաձորի քաղաքապետարանում

Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի, համայնքապետարանի աշխատակիցների, Գերմանիայի Լյուդվիգսաֆեն քաղաքի և GIZ կազմակերպության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեց արդեն իրականացվող «Աղտոտված տարածքների կադաստր» ծրագրի ընթացքը, ինչպես նաև GIZ-ի կազմակերպության հետ հետագա համագործակցության հեռանկարներն ու ուղիները: