- Վանաձոր - http://vanadzor.am -

Հանդիպում ոստիկանության և ՏԻՄ ներկայացուցիչների հետ

Posted By Vanadzor On September 25, 2014 @ 17:28 In Լուրեր | No Comments

Ոստիկանություն-հասարակություն կապը ամուր պահելու նպատակով  յուրանքաչյուր եռամսակը մեկ Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունենում հանդիպում ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որի նպատակն է վերհանել համայնքում առկա խնդիրները և համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները.«Հանդիպման նպատակն է, որ ՏԻՄ-ոստիկանություն կապն ամրապնդվի այնքանով, որ մենք կարողանանք համատեղ ուժերով վեր հանել այն խնդիրները, որոնք նպաստում են հանցագործությունների կատարմանը եւ փորձենք այդ ամենը կանխել»,- նշեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը:

Հանդիպման սկզբում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշեց, որ այսօր Հայաստանում ոստիկանություն-հասարակություն կապը գտնվում է բարձր հիմքերի վրա: Ոստիկանության Վանաձորի Բազումի և Տարոնի բաժինների պետերը նշել են, որ ընթացիկ տարվա ամռան ամիսներին Վանաձորում լուրջ դեպքեր չեն գրանցվել ինչպես  հասարակական միջոցառումների, որոնք այս տարի շատ են եղել, այնպես էլ ուղեկցումների և բակային ճամբարների ժամանակ: Ամուր հիմքերի վրա է եղել նաև քաղաքապետարանի բաժինների պետերի հետ համագործակցությունը. <Նման հանդիպումների նպատակն է բարձրացնել քաղաքացիներին հուզող հարցերը և համատեղ գտնել լուծման ուղիներ>,-իր խոսքում նշեց ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալ Միքայել Չոբանյանը:

Անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքում ևս լուրջ դեպքեր չեն արձանագրվել: Բացահայտվել է հանցավոր մի խումբ, որի չափահաս անդամները մուրացկանության են դրդել անչափահաս մի քանի երեխաների: Նմանատիպ երեխաների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացվում: Ոստիկանության աշխատակիցների խոսքով, լուրջ խնդիր է համայնքում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հարցն ու ընտանեկան ու կենցաղային վիճաբանությունները, որոնց լուծմանը պետք է անմիջական աջակցություն ցուցաբերեն համատիրությունների ղեկավարները: Նշվեց, որ համատիրությունների կողմից ուսումնասիրվել և ոստիկանությանը տեղեկացվել է ռիսկային համարվող 89 6-18 տարեկան երեխաների մասին:

Ավագանու անդամների կողմից հանդիպման ընթացքում առաջարկվեց ուժեղացված հսկողություն սահմանել գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների նկատմամբ:

Փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը բարձրաձայնեց գիշերային ժամերին քաղաքի փողոցներում հանդիպող մեքենաների մրցավազքի մասին: «Գիշերային ժամերին որոշ լկտի երիտասարդներ փողոցում գոնկաներ են անում: Վերջերս էլ վթար գրանցվեց: Այդ երեւույթը չի կանխվում»:

Ա. Կարապետյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ եւս քայլեր արվում են: «Հիմա արդեն մինչեւ առավոտյան 7-ը ճանապարհային ոստիկանության մեկ կարգախումբ, Տարոնի բաժնի հետ, լինում է հիմնականում Տիգրան Մեծ պողոտայի վրա: Բացի այդ, ինքս մի քանի օրը մեկ՝ ճանապարհային ոստիկանության պետի հետ դուրս ենք գալիս իրավիճակը նայելու եւ, ձեզ ասեմ, բավականին լուրջ տուգանքներ է կիրառվել բավականին «լուրջ» մարդկանց նկատմամբ»:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին:

[1] [2] [3]


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/handipum-vostikan/

URLs in this post:

[1] : http://vanadzor.am/vanadzor/uploads/2014/09/P1390698.jpg

[2] : http://vanadzor.am/vanadzor/uploads/2014/09/P1390707.jpg

[3] : http://vanadzor.am/vanadzor/uploads/2014/09/P1390709.jpg

[4] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhandipum-vostikan%2F&t=%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%87+%D5%8F%D4%BB%D5%84+%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A5%D5%BF

[5] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%87+%D5%8F%D4%BB%D5%84+%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A5%D5%BF&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhandipum-vostikan%2F

[6] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhandipum-vostikan%2F

[7] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.