Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը

. Լուրեր

Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հոկտեմբերի 15-ին ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի պատվիրակությանը: Հյուրերը զրուցեցին համագործակցության հեռանկարների և հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման մասին: Սա դեսպանի 8-րդ այցն է Լոռու մարզ և 7-րդը՝ մարզկենտրոն Վանաձոր: Նախորդ այցերը միտված են եղել ճապոնական մարզաձևերի զարգացմանը: Այս անգամ այցի նպատակը մշակութային է: ՙՙՄենք առաջարկեցինք հետագայում ճապոնական որևէ քաղաքի հետ բարեկամական հարաբերություն սկսել: Կարծում եմ՝ համագործակցությունն արդյունավետ կլինի: Ցանկացած կառուցողական այց վաղ, թե ուշ իր պտուղները տալիս է՚,-ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Այցի վերջում բարձրաստիճան հյուրերը քաղաքապետի ուղեկցությամբ մեկնեցին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ՝ ներկա գտնվելու ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմի ցուցադրությանը:

dsc_0417 dsc_0414 dsc_0411

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր