- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Հարգելի վանաձորցիներ

Համահայկական խաղերը նպատակ ունեն մերձեցնել և ամրապնդել աշխարհով մեկ սփռված հայերի կապը մայր հայրենիքի հետ: Խաղերը կազմակերպվում են հիմնականում հայ բարերարների միջոցներով: 6-րդ համահայկական ամառային խաղերին վանաձորցի մարզիկների մասնակցությունը պատշաճ կազմակերպելու (մարզահագուստի ձեռքբերում, գիշերավարձ, սնունդ, տրասպորտային ծախսեր և այլն) նպատակով առաջարկում եմ հնարավորության դեպքում մինչև ս/թ հուլիսի 15-ը հատուկ այդ նպատակով բացված Մացակյան Գևորգի «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» Լոռի մասնաճյուղում 220050140759000 հաշվեհամարին փոխանցել դրամական միջոցներ: Բարեգործական հիմունքներով գումար տրամադրողների անունները կհրապարակվի և խաղերի ավարտից անմիջապես հետո Ձեզ գրավոր կտրվի հաշվետվություն կատարված ծախսերի մասին:

Վանաձորի քաղաքապետարան