- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

համաքաղաքային տոնակատարության մասնակցության հայտերը մինչև հունիսի 27-ը

2013թ. հունիսի 29-ին Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգում տեղի կունենա <<Ծաղկի տոն>> համաքաղաքային ավանդական տոնակատարությունը:

Ծրագրում՝

Ժամը 1200 -ից Սայաթ –Նովայի անվան զբոսայգում

* Համերգային ծրագիր

* Ծաղկատեսակների, ծաղկեփնջերի, ծաղկեզամբյուղների

ցուցադրություն – մրցույթ

* Ծաղկազարդ զգեստների դիմակահանդես-մրցույթ

* Կավճանկարի մրցույթ

* Սպորտային ցուցադրական ելույթներ

* Մրցանակաբաշխություն – պարգևատրում:

Ծաղկասերների, ծաղկաբույծերի մրցույթին կարող են մասնակցել անհատներ, ծաղկի սրահներ, համատիրություններ, թաղամասային հիմնարկներ, հիմնարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ:

Սահմանված են մրցանակներ:

Հայտերը ներկայացնել մինչև ս/թ հունիսի 27-ը քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժին` 4-րդ հարկ, 404 սենյակ, հեռ. 2-00-53: