Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետը շնորհակալություն է հայտում համաքաղաքային շաբաթօրյակի ակտիվ մասնակիցներին

. Լուրեր

201Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախաձեռնությամբ ապրիլ ամիսը հայտարարվել էր քաղաքի սանիտարական մաքրման միամսյակ, որի ընթացքում քաղաքացիները, կազմակերպությունները, ստանալով նաև քաղաքապերանի համապատասխան ծառայությունների աջակցությունը, կազմակերպելու էին շաբաթօրյակներ: Ապրիլի 6-ին տեղի ունեցավ համաքաղաքային առաջին ապրիլյան շաբաթօրյակը, որին ակտիվորեն մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների կոլեկտիվները, քաղաքի ուսումնական հաստատությունները, պետական և տարածքային մարմինների աշխատակիցները, մասնավոր ձեռնարկությունները և համատիրությունները:
Քաղաքապետարանում ապրիլի 8-ի խորհրդակցության ժամանակ քաղաքապետն ամփոփեց շաբաթօրյակը և իր շնորհակալությունը հայտնեց բոլոր մասնակիցներին: Նույն օրը քաղաքապետ Սամվել Դարբինյանը և ավագանու անդամները շրջայց կատարեցին, շաբաթօրյակից հետո քաղաքի սանիտարական վիճակը գնահատելու նպատակով:Քաղաքապետարանը նպատակ ունի քաղաքի բուհերի ուսանողության մասնակցությամբ ապրիլի 21-ի համաքաղաքային շաբաթօրյակին սանիտարական մաքրում իրականացնել Վանաձորի Վանաձոր գետի կիրճի հանգստյան գոտում և հարակից տարածներում: Ապրիլի 21-ին ևս ակնկալվում է վանաձորցիների ակտիվ մասնակցությունը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր