Համագործակցության հրավեր

Վանաձորի համայնքապետարանը սիրով համագործակցության է հրավիրում Վանաձոր համայնքի զարգացմանը վերաբերող ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին: Համայնքի զարգացման համար առաջնային  խնդիրների դասակարգման,  թիրախային և  առավել արդյունավետ լուծման ճանապարհներ գտնելու, ինչպես նաև ծրագրերի համաֆինանսավորման հնարավորություններ քննարկելու  նպատակով խնդրում ենք կապ հաստատել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի հետ: Առավել հստակ պատկերացնելու համար համատեղ աշխատանքը՝ խնդրում ենք ցանկության դեպքում  ներկայացնել նաև 2019 թ.-ի ընթացքում ձեր կողմից իրականացված աշխատանքները՝ շնորհանդեսի (պրեզենտացիա) ձևաչափով, որոնք կներկայացնեք մեր կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ: Այն կանցկացվի Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Զանգահարել՝ 044 04 01 33 հեռ/համարով

Էլ. հասցե՝ vanadzorcity@mail.ru

Միջոցառման անցկացման օրվա և ժամի մասին նախապես կտեղեկացնենք:

Սիրով սպասում ենք ձեր արձագանքին:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like