Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Երկարատև համագործակցության  համաձայնություն Գերմանիայի միջազգայինհամագործակցության ընկերության (GIZ)ներկայացուցիչների հետ

. Լուրեր

Վանաձորի  քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հոկտեմբերի 25-ին հյուրընկալել էր  Գերմանիայի դաշնային հանրապետությունից Լոռու մարզ ժամանած պատվիրակությանը , որին ուղեկցում էին  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները:
Պատվիրակությունը բավականին ներկայացուցչական էր : Ժամանել էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալոիզ Ռայները, Ռեգեներկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ Վիլլի Քիլլինգերը, երկրամասի մի շարք համայնքի ղեկավարներ, Ռեգեն-Վանաձոր համագործակցությանպատասխանատուներ Հերբերթ Ուննաշը և Սուսանե Վագները: Պատվիրակությանն ուղեկցում էին և քաղաքապետի հետ հանդիպմանը նաև ներկա էին«Համայնքային զարգացում հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Կաթրին Շաֆերը և GIZ-ի ծրագրերի համակարգող Անժելա Սաղաթելյանը:
 Հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում և, ինչպես  իր ելույթում նշեց Ալոիզ  Ռայները, այցելության հիմնական նպատակը համագործակցության 5-ամյակը նշելն է, ինչպես նաև Լոռու մարզի և Վանաձոր համայնքի առաջնահերթություններին ծանոթանալը և  2017-2018թվականների համար համագործակցության ուղղությունների հստակեցումը և համատեղ ծրագրերը քննարկումը:
Ընդհանուր առմամբ,  1992 թ․-ից ի վեր Գերմանիան Հայաստանին աջակցել է ավելի քան 750 միլիոն եվրոյի հասնող վարկերով և դրամաշնորհներով , ինչի մեջ իր գնահատելի բաժինն ունի նաև  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), որը 2013 -16 թթ. ընթացքում իրականացրել է ՛՛Համայնքների զարգացում Հարավային Կովկասում՛՛ ծրագիր, ուր ընդգրկված էր նաև Վանաձոր համայնքը: Վանաձորի հետ համագործակցության հիմնական ուղղությունը եղել է Վանաձորի տնտեսական զարգացումր, մասնավորապես ՝ փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը համայնքում:
Այժմ կազմակերպությունը պատրաստվում է նոր զարգացման ծրագրեր իրականացնել 2017-19 թվականների համար և գերմանացի պաշտոնյաները կարևորում էին Վանաձորի հետ հետագա համագործակցությունը և նոր ծրագրերի իրականցումը:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը , ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար, ներկայացրեց  քաղաքի զարգացման իր տեսլականը, խնդիրների առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները:
Հատկանշական է, որ Մամիկոն Ասլանյանը ՀՀ  նոտարական պալատի նախագահ աշխատելու տարիներին արդյունավետ համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ և այդ փորձառությունը շահեկան է հետագա ծրագրերի իրականացման համար:
Քննարկման ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացրին զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները,ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը:
Կարելի է փաստել, որ Վանաձորի համայնքապետարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)   միջև համագործակցության արդյունքում իրականացվելիք ծրագրերն իրենց տեղն ու դերը կունենան համայնքի զարգացման հնգամյա ծրագրի մեջ:

 

41-1
2
3

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր