- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ. հունիսի 5-ին և 6-ին Վանաձորի քաղաքապետարանը Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպում է պատանի երաժիշտ-կատարողների «Կոմիտաս» մրցույթը, որին մասնակցում են հանրապետության երաժշտական, արվեստի դպրոցները և քոլեջները: Մրցույթը անց է կացվում դաշնամուրային, լարային փողային, ժող. գործիքների և երգեցողության բաժինների երկու տարիքային խմբերում` I – IV և V-VII դասարաններում սովորողների համար:

Հայտերի ընդունումը շարունակվում է մինչև ս/թ. հունիսի 3-ը, Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնում` 4-րդ հարկ, 404 սենյակ, հեռախոս 2-00-53