Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

. Լուրեր, Հայտարարություններ

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի .

Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`

1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.

2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրիք 21-րդ հոդվածը, ինչպես նաև Լոռու մարզպետի և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրությունները, առաջարկում եմ քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին  2-օրյա ժամկետում հանել չնախատեսված վայրերում փակցված պաստառները:

Համայնքի ղեկավար  Մամիկոն Ասլանյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր