- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Հայտարարություն

Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների
2016 թվականի հունիսի 11-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում(Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:
Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում:
Տոնավաճառի արդյունավետ կազմակերպման համար կազմակերպիչներն ակնկալում են նաև Լոռու մարզի գյուղացիական տնտեսությունների ակտիվ մասնակցությունը:

Վանաձորի համայնքապետարան