- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Բանակի Օրվա կապակցությամբ

Posted By Vanadzor On January 27, 2016 @ 12:34 In Լուրեր | No Comments

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վանաձորցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Հայկական բանակի ստեղծումը յուրաքանչյուր հայի համար բաղձալի, պատմական իրադարձություն էր: Պատերազմի ու շրջափակման պայմաններում ստեղծված և ձևավորված բանակը դարձավ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի խաղաղ ու կայուն զարգացման և ապագայի առհավատչյան:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»: Հունվարի 28-ը դարձավ տոն ամեն հայի համար: Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձի օրը գլուխ ենք խոնարհում Արցախի ազատագրության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նվիրյալ հերոսների հիշատակի առջև: Նրանց սխրանքն արդեն հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկն է: Այսօր հպարտությամբ շնորհակալություն ենք ասում իրենց զինվորական պարտքը կատարող մեր զինվորներին ու սպաներին, որոնք այս պահին էլ սահմանին կանգնած իրականացնում են մարտական ծառայություն` խաղաղության մեջ պահելով մեր երկիրը և ժողովրդին։ Այսօրվա սերունդն ամեն օր, ամեն պահ ապացուցում է, որ ինքը պատերազմում հաղթած մեր հերոսների արժանի ժառանգորդն է: Բոլոր  զինծառայողներին մաղթում եմ համբերություն, ուժ և առողջություն:

Փառք ու պատիվ Հայոց Բանակին ու հայ զինվորին:

Շնորհավո՛ր տոնդ Հայ Զինվոր, շնորհավո՛ր տոնդ Հայ Սպա: Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անվտանգ և արժանապատիվ կյանք, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:: Աստված պահապան մեր զինվորներին:

 

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/hajoc-banak/

URLs in this post:

[1] Facebook11: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhajoc-banak%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF+%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8+%D4%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB+%D5%95%D6%80%D5%BE%D5%A1+%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF+%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8+%D4%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB+%D5%95%D6%80%D5%BE%D5%A1+%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhajoc-banak%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fhajoc-banak%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.