Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վանաձորցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Հայկական բանակի ստեղծումը յուրաքանչյուր հայի համար բաղձալի, պատմական իրադարձություն էր: Պատերազմի ու շրջափակման պայմաններում ստեղծված և ձևավորված բանակը դարձավ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի խաղաղ ու կայուն զարգացման և ապագայի առհավատչյան:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»: Հունվարի 28-ը դարձավ տոն ամեն հայի համար: Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձի օրը գլուխ ենք խոնարհում Արցախի ազատագրության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նվիրյալ հերոսների հիշատակի առջև: Նրանց սխրանքն արդեն հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկն է: Այսօր հպարտությամբ շնորհակալություն ենք ասում իրենց զինվորական պարտքը կատարող մեր զինվորներին ու սպաներին, որոնք այս պահին էլ սահմանին կանգնած իրականացնում են մարտական ծառայություն` խաղաղության մեջ պահելով մեր երկիրը և ժողովրդին։ Այսօրվա սերունդն ամեն օր, ամեն պահ ապացուցում է, որ ինքը պատերազմում հաղթած մեր հերոսների արժանի ժառանգորդն է: Բոլոր զինծառայողներին մաղթում եմ համբերություն, ուժ և առողջություն:
Փառք ու պատիվ Հայոց Բանակին ու հայ զինվորին:
Շնորհավո՛ր տոնդ Հայ Զինվոր, շնորհավո՛ր տոնդ Հայ Սպա: Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անվտանգ և արժանապատիվ կյանք, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:: Աստված պահապան մեր զինվորներին:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան