Գյումրի-Վանաձոր քաղաքներում մեկնարկող Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության Տեղային-ԲԿԳ գործընթացին մասնակցելու հրավեր

Հրավեր՝

ՀՀ կառավարությունը 2011 թվականին անդամակցեց  Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) միջկառավարական նախաձեռնությանը: ԲԿԳ նախաձեռնության նպատակն է բարելավելու հանրային կառավարման ոլորտը, այն դարձնել քաղաքացիակենտրոն, հաշվետու, թափանցիկ, նորարար և մասնակցային:

ՀՀ կառավարությունը արդեն իսկ իրականացրել է 4 գործողությունների ծրագիր՝ յուրաքանչյուրը 2 տարի ժամկետի համար: Ծրագրերը, որպես նախապայման անպայմանորեն մշակվում են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության անդամների, միջազգային կազմակերպությունների և այլ գործընկերների հետ համատեղ համագործակցության արդյունքում:

Ընդունված ծրագրերը իրականացնելու համար ձևավորվում է աշխատանքային խումբ հավասարության սկզբունքով՝ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության անդամների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

2016 թվականից ի վեր ԲԿԳ նախաձեռնությունը մեկնարկեց տեղային իշխանությունների առանձին գործընթաց: Գործընթացին կարող ենք մասնակցել համայնքները, քաղաքները, ավանները, գյուղերը կամ այլ իրավաբանական միավորները: Դիմող կողմը պետք է բավարարի ներկայացված պահանջներին և մրցույթային փուլերի արդյունքում ընտրվի Տեղային-ԲԿԳ ընտանիքի անդամ: Այժմ Տեղային ԲԿԳ-ին միացել են 56 տեղային իշխանություններ:

2020 թվականի հոկտեմբերից Գյումրի-Վանաձոր քաղաքների քաղաքապետերը համատեղ ներկայացրեցին հայտ-նամակ անդամակցելու Տեղային-ԲԿԳ գործընթացին: Նամակով հիմնավորեցին քաղաքների ձեռքբերումները և ներուժը ժողովրդավարական գործընթացների առումով և հեռահար տեսլականով:

Այժմ այս քաղաքները պետք է սահմանեն իրենց քաղաքների համար առաջնահերթությունների՝ ըստ ռազմավարական ծրագրերի, դրանց հիման վրա սահմանեն գործողություններ և ձևավորեն աշխատանքային և մշտադիտարկման խմբեր:

Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները, որպես հիմնական տեղային իշխանության պատասխանատուներ հրավիրում են ակտիվ քաղաքացիներին, ՔՀ կազմակերպություններին, լրագրողներին և իրավաբանական անձանց մասնակցելու Գյումրի-Վանաձոր Տեղային ԲԿԳ գործընթացի մեկնարկային փուլին:

Մասնակցության համար կարող եք ձեր թեկնածությունը մինչև ապրիլի 20-ը ներկայացնել Տղային-ԲԿԳ համակարգող/կոնտակտային անձանց՝

Գյումրի քաղաքի համար դիմել պրն. Լևոն Բարսեղյանին՝  levon@asparez.am

Վանաձոր քաղաքի համար դիմել տկն. Լիլյա Դավթյանին՝ cityvanadzor1@gmail.com

You May Also Like