- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Փետրվարի 18-ից Գյումրի-Վանաձոր-Սանահին նոր էլեկտրագնացք կգործի

Փետրվարի 18-ից Հարավկովկասյան երկաթուղին կգործարկի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը:

Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, այն գործելու է ամեն օր՝ մեկնումը Գյումրիից ժամը 7:10-ին, ժամանումը Սանահին՝ 9:48-ին: Հակառակ ուղղությամբ գնացքը մեկնելու է 15:10-ին՝ ժամանելով Գյումրի 17:36-ին:

Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաև Գյումրի-Երևան և Երասխ-Երևան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 18-ից էլեկտրագնացքը Գյումրիից Երևան մեկնելու է առավոտյան ժամը 8:35-ին, իսկ Երասխից՝ ժամը 7:10 –ին:

Հաշվի առնելով Բագրավան կայարանում և Շիրակավան կառամատույցում ուղևորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները: