Քննարկումը GIS համակարգի ներդրման վերաբերյալ

Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Դաշինք՝ ԿԿԿ ծրագրի աշխատանքային անձնակազմի հանդիպում- քննարկումը GIS համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկումը վարում էր Սարհատ Պետրոսյանը, ով վերապատրաստվել է Կանզասի (ԱՄՆ) համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության և դիզայնի դպրոցում, Ժնևի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության միջազգային իրավունքի ամբիոնում: Քննարկմանը ներկա էին նաև Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների քաղաքաշինության վարչությունների և Ուրբան հիմնադրամի ներկայացուցիչներ: Դաշինք՝ ԿԿԿ ծրագրի բաղադրիչներից է GIS համակարգերի ներդրումն ու կիրառումը Վանաձոր և Գյումրի քաղաքներում:
Քննարկումն արդյունավետ էր բոլոր մասնակիցների համար:
«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում է
Վանաձորի և Գյումրու
համայնքապետարանների կողմից՝ Լեհաստանի Պիլա քաղաքի
համայնքապետարանների հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։

You May Also Like