- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձոր համայնքն արժանացել է պատվո առաջին տեղի գավաթին

Posted By Vanadzor On December 22, 2014 @ 16:35 In Լուրեր | No Comments

Յուրաքանչյուր տարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ և ԼՂՀ քաղաքներում և անց է կացնում <Մարզական փառատոն> մրցույթ-ստուգատեսը: Այս տարի Վանաձոր համայնքը ճանաչվել է հաղթող և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից արժանացել է գավաթի և հավաստագրի:

ՀՀ սպորտի և երիասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար <Լավագույն քաղաքային մարզական համայնք>, <Լավագույն գյուղական մարզական համայնք>, <Լավագույն մարզական բակ> 2014 թվականի հանրապետական ստուգատեսների հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միաժամանակ, համապատասխան առաջին կարգի հավաստագրով և գավաթով է պարգևատրվել 2014թ-ին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված <Մարզական փառատոնի> հաղթող Լոռու մարզի Վանաձոր քաղաքը: Մրցանակը Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետին է հանձնել անձամբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հաջորդ օրն արդեն գավաթը բաժնի պետի կողմից հանձնվել է քաղաքապետ Սամվել Դարբինյանին:

Հարկ է նկատել, որ Վանաձորը բացի այս ևս երկու հաղթանակ է տարել, այս տարի արդեն զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը:
Սիրով շնորհավորում ենք Վանաձորի քաղաապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի աշխատակիցներին հերթական անգամ փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և հաղթանակած վերադառնալու համար:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/gavat/

URLs in this post:

[1] Facebook3: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fgavat%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6+%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC+%D5%A7+%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8+%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6+%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB+%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A9%D5%AB%D5%B6

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6+%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC+%D5%A7+%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8+%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6+%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB+%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A9%D5%AB%D5%B6&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fgavat%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fgavat%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.