Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր համայնքն արժանացել է պատվո առաջին տեղի գավաթին

. Լուրեր

7815Յուրաքանչյուր տարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ և ԼՂՀ քաղաքներում և անց է կացնում <Մարզական փառատոն> մրցույթ-ստուգատեսը: Այս տարի Վանաձոր համայնքը ճանաչվել է հաղթող և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից արժանացել է գավաթի և հավաստագրի:

ՀՀ սպորտի և երիասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար <Լավագույն քաղաքային մարզական համայնք>, <Լավագույն գյուղական մարզական համայնք>, <Լավագույն մարզական բակ> 2014 թվականի հանրապետական ստուգատեսների հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միաժամանակ, համապատասխան առաջին կարգի հավաստագրով և գավաթով է պարգևատրվել 2014թ-ին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված <Մարզական փառատոնի> հաղթող Լոռու մարզի Վանաձոր քաղաքը: Մրցանակը Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետին է հանձնել անձամբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հաջորդ օրն արդեն գավաթը բաժնի պետի կողմից հանձնվել է քաղաքապետ Սամվել Դարբինյանին:

Հարկ է նկատել, որ Վանաձորը բացի այս ևս երկու հաղթանակ է տարել, այս տարի արդեն զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը:
Սիրով շնորհավորում ենք Վանաձորի քաղաապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի աշխատակիցներին հերթական անգամ փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և հաղթանակած վերադառնալու համար:

imgg1

P1410237

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր