- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորում ծառերի գարնանային աշխատանքների մեկնարկը տրված է

Վանաձորում սկսվել են ծառերի գարնանային էտի ու կրապատման աշխատանքները: Մեկնարկը տրվել է Տիգրան Մեծ պողոտայից: Աշխատանքներն իրականացվում են <Նեցուկ> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից: Էտված ծառերի ճյուղերը որպես վառելափայտ տրամադրվում են Վանաձորի տնակային ավանի բնակիչներին:

Վանաձորի քաղաքապետարան