Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր քաղաքի պատանիների ֆուտզալի գավաթի խաղարկություն

. Լուրեր

2016թ. մարտի 5-11-ը Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի խաղադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի պատանիների ֆուտզալի գավաթի խաղարկություն՝ 9 թիմերի միջև, որոնք վիճականահանությամբ բաժանվել են 2 ենթախմբի և մրցել շրջանաձև սկզբունքով: Յուրաքանչյուր ենթախմբի առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը  պայքարել են իրար միջև խաչաձևման սկզբունքով,  պարտվողները պայքարել են 3-4 տեղերի համար,  հաղթողները` 1-2 տեղերի համար:

Ֆուտզալի գավաթի խաղարկությունում առաջին տեղ է գրավել թիվ <<ՖԴ-1>> թիմը,  2-րդ տեղ` <<ՖԴ-2>>  թիմը /թիվ 13 ավագ դպրոց /,  3-րդ տեղ` <<Ուրարտու>>  թիմը:

Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:

լավագույն դարպասապահ `             Արեն Դոխոյան /<<ՖԴ-2>> թիմ/

լավագույն պաշտպան `                    Կարո Սահակյան /<<Թիվ 23-1դպրոց>>  թիմ/

լավագույն  կիսապաշտպան `           Սոս Հարությունյան /<<ՖԴ-1>> թիմ/

լավագույն  հարձակվող`                   Դավիթ Մոսոյան /<<Ուրարտու>> թիմ/

լավագույն  ռմբարկու`                      Մենուա Մովսիսյան /<<ՖԴ-1>> թիմ/

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին և Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի աշխատակազմին:

DSC_1216 DSC_1240 DSC_1256

DSC_1230 DSC_1276 DSC_1280DSC_1224

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր