ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԵՐԿԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ՄԱՐՏ – ԱՊՐԻԼ
մարտի 20-ին, ժամը 15:00-ին- Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարան, Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ` «Ֆրանսիական պոեզիա», Ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործությունների ընթերցում Խորեն Գասպարյանի թարգմանությամբ` Արթյուր Ռեմբո, Շառլ Բոդլեր, Գիյոմ Ապոլիներ, Անդրե Բրետոն
մարտի 29-ին, ժամը 15:00-ին- Կերպարվեստի թանգարան, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, «Ֆրանսիական իմպրեսիոնիզմ», դասախոսություն- քննարկում,
ցուցադրություն՝ Կլոդ Մոնե՝ «Ջրի և լույսի հրաշքը», Օնորե Դոմյե «Հանրապետության ծառան», «Չորսի ավազակախումբը» ճանաչողական ֆիլմի դիտում
Ապրիլի 2-ին, ժամը 18:00-ին- Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց՝ Կամերային երգչախումբ, «Բարեկամության կամուրջ», Ֆրանսիական երաժշտության համերգ
Ապրիլի 5-ին, ժամը 17:00-ին- Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն՝ «Պոետ Շառլ Ազնավուր»՝ Գրական-գեղարվեստական ցերեկույթ. Ֆրանսահայ կոմպոզիտոր-բանաստեղծ Շ. Ազնավուրի բանաստեղծությունները, «Փարիզն իմ երազներում» նկարչական աշխատանքների ցուցահանդես
Ապրիլի 12-ին, ժամը 15:15-ին- Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց՝ «Ֆրանսիան և ֆրանսահայ նկարիչները» Դասախոսություն և ֆիլմի դիտում
Ապրիլի 12-ին, ժամը 16:00-ին- Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց՝ Կամերային նվագախումբ և Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց՝ Ֆրանկոֆոնիային նվիրված համատեղ միջոցառում: Ծրագրում՝ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ
Ապրիլի 13-ին, ժամը 14:00-ին- Ստեփան Զորյանի տուն-թանգարան՝ «Ֆրանսիական պոեզիա» Գրական-գեղարվեստական ցերեկույթ, բանաստեղծություններ: Թարգմանիչ՝ Մարինե Վանյան
Ապրիլի 17-ին, ժամը 15:30-ին- Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց՝ «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» Երգչախմբային համերգ՝ վոկալ անսամբլի, անհատ կատարողների և դուդուկահարների մասնակցությամբ
Ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին- Գրիգոր Հախինյանի անվան արվեստի դպրոց՝ «Ազնավուրը մեր սրտերում» համերգ-միջոցառում: Ծրագրում՝ ֆրանսիական պոեզիա, ֆրանսերեն երգերի կատարումներ:
Ապրիլի 18-ին, ժամը 16:00-ին- Թիվ 2 մշակույթի տուն՝ «Շառլ Ազնավուր. կյանքն ու գործունեությունը» գրական – երաժշտական ցերեկույթ
Ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին- Կոմիտասի անվան արվեստի դպրոց՝ «Ֆրանկոֆոն երգեր և շունչ» երաժշտական ներկայացում-ցերեկույթ:
Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին- Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց՝ «Ֆրանսիական երաժշտության երեկո» Ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներ:
Ապրիլի 25-ին, ժամը 16:00-ին- Թիվ 1 մշակույթի տուն, Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն՝ «Ֆրանսիայում պոետները չեն մեռնում» գրական-երաժշտական ցերեկույթ
Ապրիլի 25-ին, ժամը 14:00-ին- Տիկնիկային թատրոն՝ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթի բեմականացում:

You May Also Like